Rem-Fit ընկերությունը մշակել է խելացի Zeeq բարձ, որը բարելավում է քնի որակը: Այն օրորոցային է երգում, չի թողնում խռմփացնել եւ վերլուծում է երազի պատկերները:

Թողարկվում է երեք տեսակի բարձ:

«Հակախռմփոց» բարձն ունի վիբրացիայի գործառույթ, որը քնածին մեղմորեն ստիպում է փոխել դիրքը: Հիմնականում դա բավական է լինում, որ խռմփոցը դադարի, հաղորդում է Hichtech-ը:

Երաժշտական բարձը միացված սմարթֆոնից երգեր է նվագում: Իհարկե կա նաեւ թայմեր, այնպես որ օրորոցայինը կամ ծովի աղմուկն ամբողջ գիշեր չեն հնչի:

Երրորդ բարձը հագեցած է չափիչ սարքերով, երազում կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդում է TechCrunch-ը: