Վիրջինիա նահանգի խուլ ու համրերի ուսուցչուհին դատապարտվել է 90 տարվա ազատազրկման` 15-ամյա դեռահասի հետ սեռական կապ ունենալու համար, հաղորդում է Fox 5-ը:

Ամանդա Նասերին մեղադրել են աշակերտին այալսերելու համար: Նա դեռահասին իր անվայել լուսանկարներն է ուղարկել եւ ընկերացել նրա մոր հետ, որպեսզի տղայի հետ հանդիպելն ավելի հարմար լինի:

Զույգը հանդիպումները անցկացրել է մահճակալով կահավորված կնոջ մեքենայում:

Սկզբում իրավապահները նրան 230 տարվա ազատազրկման են ենթարկել, բայց դատարանի վերջնական որոշմամբ՝ նա 90 տարվա ազատազրկման է դատապարտվել 7 տարվա իրական բանտարկությամբ: