Գանայում աշակերտուհիներն արգելել են դաշտանային ցիկլի ժամանակ գետն անցնել, հաղորդում է BBC-ն: Արգելքը, ըստ երեւույթին, «սահմանել է» գետի տեղական աստվածը:

Ինչպես նշում է BBC-ն, դա նշանակում է, որ աղջիկները դաշտանային ցիկլի ժամանակ չեն կարողանա դպրոց հաճախել, քանի որ դպրոց հասնելու համար նրանք պետք է գետով անցնեն:

ՄԱԿ տվյալներով՝ տարածաշրջանում 10 աղջիկներից մեկը դաշտանի պատճառով դպրոց չի հաճախում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շամիմ Մուսլիմ Ալհասանը նշել է, որ արգելքը խախտում է աղջիկների կրթության իրավունքը: