Հունվարի 12-ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանական ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը նշել է, որ նրա ճակատագրի համար Բաքուն եւ Թբիլիսին են պատասխանատվություն կրում: «Մենք գնահատում ենք դատարանի որոշումը որպես Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ որոշում», - IPN- ին ասել է Լեյլա Մուստաֆաեւան:

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ նպաստել է Մուխթարլի ձերբակալմանը եւ կալանավորմանը: «Այս կազմակերպված հանցագործությունը կատարվել է Վրաստանում է եւ շարունակվել Ադրբեջանում: Աֆղան Մուխթարիի ձերբակալման համար պատասխանատվություն են կրում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի կառավարությունները», - ասել է Մուստաֆաեւան:

Նա համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները Աֆղանին բանտ նստեցնելով, որոշել են «հեռացնել» անցանկալի հետաքննող լրագրողին: «Չնայած դրան՝ ես եւ իմ ամուսնուս գործընկերները հետաքննությունն ավարտին կահսցնենք», - ավելացրել է նա: