Սպիտակ տունը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ առեւտրի կրճատմանն ուղղված Չինաստանի քայլերը՝ նշելով, որ դա կնպաստի միջուկային ծրագրի հետ կապված Փհենյանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ ջանքերին:

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրախ է, որ Չինաստանը կրճատել է իր առեւտուրը Հյուսիսային Կորեայի հետ», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

 «Այս քայլը սատարում է ԱՄՆ համաշխարհային ջանքերին` ուղղված առավելագույն ճնշմանը, մինչեւ Հյուսիսային Կորեայի ռեժիմը չդադարեցնի  իր անօրինական ծրագրերը, չփոխի  իր վարքը եւ չսկսի Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը»: