Microsoft-ը Skype հավելվածում նոր գործառույթ է փորձարկում: Մշակողները չաթը պաշտպանեել են թափանցիկ ծածկագրման տեխնոլոգիայով` օգտագործելով Open Whisper Systems-ի Signal Protocol ստանդարտ արձանագրությունը, հաղորդում է ՌԳ-ն: 

 «Մասնավոր զրույցներ» անվանումով իր նորամուծության մասին տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել է իր բլոգում:

Գործառույթն արդեն հասանելի է օգտատերերի համար, որոնք տեղադրել են Skype Insider-ի (8.13.76.8) տարբերակը Windows, Mac, Linux, Android կամ iOS ծրագրեր ունեցող սարքերում:

Հավելվածում ծածկագրված կլինեն տեսքստային հաղորդագրությունները, պատկերնեը եւ աուդիոֆայլերը, սակայն զանգերի բովանդակությունը բաց կլինի: