Օկլահոմայում տեղի է ունեցել սարսափելի սպանություն, որը ցնցել է ոստիկաններին․ ժամանելով դեպքի վայր՝ նրանք ականատես են դարձել սարսափ ֆիլմերի տեսարանի։ Washington Post-ի փոխանցմամբ՝ 51-ամյա Խուանիտա Գոմեսը դաժանաբար սպանել է իր 33-ամյա դստերը՝ հավաստիացնելով, որ նա դիվահար է։

Ժնեւա Գոմեսի մարմինը հայտնաբերել է նրա բոյֆրենդը, որը եկել էր նրան այցելության։ Նրա համար դուռը բացել էր Խուանիտան։ Գետնին պառկած ու ձեռքերը լայն պարզած կնոջ արյունոտ մարմինը խաչելություն էր հիշեցնում, իսկ նրա կրծքին հսկայական խաչ էր դրված։ Ըստ դատարանի նյութերի՝ Խուանիտան ծեծել էր դստերը ու նրա կոկորդի մեջ էր մտցրել խաչը մինչեւ կինը սկսել է արյունահոսել։ Նրան առաջադրվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանք։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ատենակալները խորհուրդ են տվել նրան դատապարտել ցմահ ազատազրկման առանց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքի։