Անկարայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործի հետաքննության շրջանակներում մեկ այլ կասկածյալին կալանավորելու հրամանագիր է տրվել, հաղորդում է «Անադոլուն»:

Անկարայի ոստիկանութան վարչությունը հաղորդել է Թուրքիայի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին աշխատակցի ձերբակալման մասին:

Անկարայի դատարանի որոշմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Հ.Կ.-ն  կալանավորվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել «կանխամտածված հանցագործության կազմակերպմանը մասնկացություն ունենալու մեջ»:

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի էր ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը նրա ելույթի ընթացքում: Հարձակվողը ոստիկանության գործողությունների ժամանակ սպանվել էր: