ԱՄՆ գործողությունները «միջուկային զենքի համաձայնագիրը խաթարելու նպատակ ունեն»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թրամփի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) քաղաքականությունը եւ այսօրվա հայտարարությունները ամբողջացնում են ամուր բազմակողմ համաձայնագիրը ձախողելու հուսահատ փորձերը՝ խախտելով 26, 28 եւ 29 կետերը: Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը բանակցությունների ենթակա չէ. հնացած հռետորաբանությունը կրկնելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լիարժեք հետեւեն համաձայնագրին, ինչպես նաեւ Իրանը», - գրել է Զարիֆը: