Facebook-ի նորությունների ժապավենի առաջիկա փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունը Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին 2.9 մլրդ դոլար է արժեցել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ուրբաթ, երբ Ցուկերբերգը  Facebook-ի նորությունների ժապավենում փոփոխություններ մտցնելու մասին հայտարարեց, ընկերության բաժնետոմսերը նվազեցին 3.9 տոկոսով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ արդյունքում Ցուկերբերգի կարողությունը  77,3 մլրդ դոլարից նվազեց մինչեւ 74,4 մլրդ դոլար: Եթե բաժնետոմսերի գնի անկման միտումը շարունակվի մինչեւ առեւտրային նստաշրջանի ավարտը, ապա Ցուկերբերգը Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում կկորցնի չորրորդ տեղը՝ այն զիջելով Bloomberg-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգեին: