ԵՄ երկրները կհամաձայնեցնեն իրենց գնահատականը Իրանի մասին ԱՄՆ հայտարարությունների վերաբերյալ, ընդ որում նրանք մտադիր են այսուհետ նույնպես շարունակել կատարել միջուկային գործարքի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Արտաքին կապերի եվրոպական ծառայության հայտարարության մեջ։

«Որպես առաջին քայլ մենք կհամաձայնեցնենք ԵՄ մյուս անդամների հետ մեր համատեղ գնահատականը այդ հայտարարության ու դրա հետեւանքների մասին։ Մենք հանձնառու ենք մնում Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ամբողջական ու արդյունավետ իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Թեհրանի հետ «միջուկային համաձայնագրի» շրջանակում վերջին անգամ է երկարացնում պատժամիջոցների չեղարկման ժամկետը ու ԵՄ-ից պահանջել էր մասնակցել համաձայնագրի փոփոխմանը, նշելով , որ հիմա փոփոխությունների համար վերջին հնարավորությունն է ։ Բացի դրանից Թրամփը Իրանին անվանել էր ահաբեկչության գլխավոր հովանավոր ու ասել, որ մտադիր է օրենսդրորեն ամրագրել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ու փորձարկման համար կոշտ պատժամիջոցները։

Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը 

Իրանի հարցով Թրամփի որոշումից հետո ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հեյլի