ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի,  Արտաշավանի, Թալինի,  Արագածի, Աշոցքի,  Եղվարդի, Հրազդանի,  Կոտայքի, Սպիտակի, Ապարանի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: