Delta IV տանող հրթիռը ռազմատիեզերական ազգային վարչության NROL-47 արբանյակով նախօրեին արձակվել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վանդենբերգ բազայի մեկնարկային համալիրից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հեռարձակումը կատարվել է United Launch Alliance (ULA) ընկերության կայքում:

Արձակաումն այս տարի ULA-ի համար առաջինն է, որն ավելի վաղ քանիցս հետաձգվել էր:

Մեկնարկը տրվել է հունվարի 12-ին, ԱՄՆ արեւմտյան ափի ժամանակով 17:11-ին: Սարքը տանող հրթիռի վերին հատվածում տեղադրվել է  հատուկ պարկուճի մեջ, որը կանջատվի այն ժամանակ, երբ հրթիռը հասնի հանձնարարված բարձրությանը: