Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հոլովակը, որում ցույց է տրված դեկտեմբերի 31-ին Հմեյմիմի ավիաբազան գնդակոծած դիվերսիոն խմբի ոչնչացումը, մոնտաժված է: Սա նկատել է ռազմական հակամարտությունների նորությունների ուղղությամբ մասնագիտացված Telegram-канал Directorate 4-ը, հայտնում է Коммерсант.ру-ն: 

«Հոլովակներից մեկում կարելի է ուշագրավ մանրամասն տեսնել: Նկատելի է, որ գրոհայինների ոչնչացման տեսանյութի 6-րդ վայրկյանին մոնտաժային միացում է կատարված: Միկրոավտոբուսին մոտեցող մարդիկ հանկարծակի անհետանում են, իսկ կադրի աջ հատվածի ավտոմեքենան դիրքը փոխում է: Այնուհետեւ հետեւում է տեսանյութի միկրոավտոբուսի խոցմամբ հատվածը: Ամեն ինչից դատելով՝ հոլովակի մինչեւ 20 րոպե հատվածը կտրված է»,- նշված է ալիքում: Directorate 4-ի հեղինակները ենթադրում են, որ ՌԴ ՊՆ-ն տեսամոնտաժի միջոցով ցանկացել է ցույց տալ, որ հարվածը հասցվել է հատկապես այն պահին, երբ ահաբեկիչները տրանսպորտից իջել են: ՌԴ ռազմական գերատեսչությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել:

Տեսանյութը, որին խոսքը վերաբերում է, երեկ է հրապարակվել: ՌԴ ՊՆ տեղեկություններով՝ ինքը դիվերսիոն խումբը եւ նրա անօդաչուներով պահեստը ոչնչացվել են գերճշգրիտ «Կրասնոպոլ» զինամթերքով:

Խմեյմիմը հարվածի տակ է. ինչու՞ է Սիրիայում ռուսական ավիաբազան ռմբակոծվել