Վենեսուելան դեկտեմբերին ԱՄՆ-ին վաճառվող նավթի միջին ծավալը նվազեցրել է մինչեւ օրական 593 հազար բարել: Սա 1991 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է, հայտնում է Reuters-ը:

Անցյալ տարի ԱՄՆ-ն Վենեսուելայից ստացել է վառելանյութով ընդամենը 419 լցանավ՝ մեկ տարի առաջվա 530-ի փոխարեն:

Մինչդեռ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 2018-ին կաճի մինչեւ ռեկորդային մակարդակ՝ օրական 10,3 մլն բարել, իսկ 2019-ին՝ օրական մինչեւ 11 մլն բարել: