ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սկանդալային հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ին պետք չեն միգրանտներ «կեղտոտ խորշերից» ավելի շատ  նրա սեփական՝ քան նրա ղեկավարած երկրի հեղինակությանն է հարվածելու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Փորձագետը նաեւ ԱՄՆ նախագահի արտահայտությունները բնութագրել է որպես բավականին կոշտ ու ոչ համարժեք, ընդ որում շեշտել է, որ համաշխարհային համայքն արդեն սովորել է նրա արտասովոր  արտահայտություններին։

«Չեմ կարծում, թե այդ հայտարարությունները որեւէ հետեւանք կունենան։ Կոպիտ ասած՝ ԱՄՆ նախագահը կարող է իրեն թույլ տալ նման բաներ»,- պարզաբանել է Ռարը, նշելով, որ ինքը բազմիցս ներկա է գտնվել տարատեսակ միջոցառումների ու փակ հանդիպումների, որոնք կազմակերպվել էին բավականին բարձր մակարդակի վրա, եւ որտեղ ներկա էին բիզնեսի ու քաղաքական բնագավառի ներկայացուցիչներ, որոնք զրույցի ընթացքում իրենց կարող էին թույլ տալ բավականին կոշտ հայտարարություններ՝ թե առանձին մարդկանց, թե ամբողջ ընկերությունների ու պետությունների հասցեին։ Միաժամանակ փորձագետները շեշտել են, որ որպես կանոն այդ հանդիպումների մասին  հասարակայնությունը չի տեղեկացվում, ինչպես օրինակ Թրամփի դեպքում  է տեղի ունեցել։

Ալեքսանդր Ռարի կարծիքով՝ եթե Թրամփն իմանար, որ իր խոսքն ու արտահայտությունները կարող են որեւէ կերպ հայտնի դառնալ մամուլին ու ամերիկյան եւ համաշխարհային հանրությանը, ապա նա ամենայն հավանականությամբ զերծ կմնար նման կոշտ արտահայտություններից, քանի որ ակնհայտ է, որ տվյալ արտահայտությունները պարզապես վրդովեցուցիչ կլինեին։

Քաղաքագետը նաեւ համարում է, որ պարոն Թրամփը, այս առումով, պոպուլիստ է, ու այս ամենը նրան ձեռնտու է։ Եվ այսպես, Ռարի խոսքով, ամերիկյան անապահով խավերում, որտեղ գերիշխում է բացասական ու չարացած տրամադրություն, ԱՄՆ նախագահը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում։   

«Նրանք, հակառակը, համարում են, որ իրենց պետության ղեկավարը հիմա «լավ տղա է», որը խոսում է նույն լեզվով, ինչ իրենք»,- ասում է փորձագետը , հավելելով, որ բոլորը վաղուց սովորել են դրան, ու ամերիկյան քաղաքական ասպարեզում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան շոու, քանի որ գրեթե բոլոր լրատվամիջոցները սկսել են ապրել նոր սկանդալների ակնկալիքներով։

Թղթակցի այն հարցին, արդյոք դա չի հանգեցնի ամերիկյան հասարակության արմատականացմանը ու զանգվածային բախումների նախագահի կողմնակիցների ու ընդդիմախոսների միջեւ, քաղաքագետը նշեց, որ ժամանակին ավելի կոշտ քննադատությունների էր ենթարկվում Բարաք Օբաման, քանի որ շատերին  նրա կառավարման սկզբնական ժամանակահատվածում դուր չէր գալիս նրա չափազանցված քաղաքական նրբանկատությունը ու ավելի լիբերալ ներքին քաղաքականությունը։ Ընդ որում Թրամփը, Ռարի կարծիքով, մարմնավորում է մեկ այլ ծայրահեղություն՝ կոպտություն ու պարզունակություն։ Սակայն փորձագետի կարծիքով դա ամենեւին էլ չի մտահոգում նրա կողմնակիցներին, որոնք պատրաստ են նրան բառացիորեն իրենց ձեռքների վրա պահել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն միգրանտներ «կեղտոտ խորշերից»։ Հայտնում են, որ սենատորնեի խումբը Սպիտակ տուն էր եկել, որպեսզի նախագահին առաջարկեր Հաիթիի, Սալվադորի ու Աֆրիկայի երկրների միգրանտների մասին փոխզիջումային համաձայնություն ։