Samsung ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES-2018 ցուցահանդեսում փակ հանդիպում է անցկացրել, որտեղ ծալովի էկրանով սմարթֆոնի նախատիպն է ներկայացրել, հաղորդում է Letsgodigital-ը:

Galaxy X անվանումով հեռախոսը կունենա 7.3 դյույմ ճկուն դիսփլեյ: Սպասվում է որ մոդելի արտադրությունը սկսվի այս տարվա նոյեմբերին, իսկ արդեն 2019-ին լիովին պատրաստ սմարթֆոնը կներկայացնեն հանրությանը:

Մինչ թողարկումը ստեղծողները պետք է մի քանի տեխնիկական խնդիր լուծեն: Օրինակ՝ ինչպես երկու կողմերով ծալելու դեպքում դիսփլեը կայուն դարձնել: