Ադրբեջանում անհետացել է Ռուսաստանի քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն:

Ըստ տեղեկությունների՝ Չուլկովը Գյանջա է ժամանել հունվարի 5-ին եւ իջեւանել է մասնավոր հյուրանոցում: Տիրոջ խոսքիվ հայտնի է, որ հունվարի 5-ին հյուրը գնացել է Գյոյգյոլ լիճը դիտելու: Նա Չուլկովին խորհուրդ է տվել լիճ գնալ տաքսիով, բայց նա ոտքով է գնացել՝ այդպես էլ զբոսանքից չվերադառնալով: Լճի ճանապարհին զորամաս կա, որի տարածք է, հավանաբար, մտել Չուլկովը: Որոշ ժամանակ հետո հյուրանոց են եկել անվտանգության ծառայությունների աշխատակիցները, խուզարկել են Չուլկովի սենյակը եւ առգրավել նրա իրերը: Հունվարի 9-ին զինվորականները հյուրանոցի տիրոջը հայտնել են, որ ռուսաստանցուն բաց են թողել, սակայն նա այդպես էլ հյուրանոց չի եկել, համացանց չի մտել եւ հեռախոսազանգերին չի պատասխանել:

«Նա մորն ասել է, որ մեկ շաբաթով է գնացել: 2 օր հետո նրա հետ կապն ընդհատվել է»,- ասել է ինստիտուտի աղբյուրը: Չուլկովը Ադրբեջանից պետք է թռչեր հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունում հայտնել են, որ նա օդանավ չի նստել: Ներկայումս ռուսաստանցու որոնումներով զբաղված են գործընկերները եւ ազգականները: