Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը քննադատել է Գերմանիայի իշխանությունների որոշումը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասնակցությունը սահմանափակել միայն օդային հետախուզությամբ: Համապատասխան հայտարարությամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ- ը, նա ասել է DPA-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 13-ին:

 «Հիմա նույնիսկ սոցիալ-դեմոկրատներից պատգամավորներըը հասկանում են, թե որքան անարժան է այնպիսի երկրի համար, ինչպիսին Գերմանիան է, ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մասնակցել Սիրիայում գործողությանը եւ միայն լուսանկարներ անել: Այս ի՞նչ անարժան գործողություններ են», - ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ կամ մասնակցել ռմբակոծություններին կամ ընդհանրապես հրաժարվել գործողությանը մասնակցելուց:

Սիրիայում ԻՊ դեմ Արեւմտյան կոալիցիայի առաքելությանը ներգրաված են Գերմանիայի Tornado ինքնաթիռները: Նրանք իրականացնում են միայն հետախուզական չվերթներ,  զինյալների դիրքերի վրա հարվածներին ուղղակիորեն չեն մասնակցում: Ինքնաթիռները տեղակայված են Հորդանանի Ալ Ազրաք բազայում: Այնտեղ են գտնվում մոտ 250 գերմանացի զինվորականներ:

Գերմանիան նաեւ զենք է մատակարարել Իրաքում քրդական փեշմարգա զինված կազմավորումներին: