Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիտոգրադյան եւ Խաղաղ-Դոնի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Այգիր Ալավերդյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 12-ին Ա. Ալավերդյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է: