Արցախի այս տարվա պետական բյուջեով 400 միլիոն դրամ է սահմանվել վերաբնակեցման ծրագրի խթանման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով պետական բյուջեով ստանձնված սոցիալական պարտավորություններին ասել է Արցախի  ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում կուղղվեն բնակարանաշինությանը, որը կիրականացվի Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կողմից:

Նշենք, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերաբնակեցման եւ հայրենադարձության լայնածավալ ծրագրի իրականացման համար առկա միջոցները բավարար չեն, եւ այդ հարցում անհրաժեշտ է համահայկական ջանքերի գործադրում: