Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլիի շրջանի դպրոցներից մեկի գրականության ուսուցչուհի Դ.Չ.–ն ծեծված դիմել է ոստիկանություն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Դ.Չ.–ն ոստիկանությունում պատմել է, որ աշակերտներից Մ.Գ.–ին ցածր գնահատական է դրել, որից հետո աշակերտը դասարանում բոլորի աչքի առաջ ծեծել է իրեն։

Ոստիկանությունը ձերբակալել է Մ.Գ.–ին, հարցաքննել եւ ստորագրությամբ ազատ արձակել։