Հորդանանի Արեւմտյան ափին Իսրայելի իշխանությունների կողմից բնակատեղիների կառուցումը չի նպաստում իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ բանակցություններին, կարծում են ՌԴ ԱԳՆ-ում:

«Կարծում ենք, որ Իսրայելի նման գիծը չի նպաստում իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ ուղիղ բանակցությունների հաստատման համար պայմաններ ստեղծելուն, որի շրջանակում պետք է վերջնական կարգավիճակի բոլոր խնդիրներով լուծումներ գտնվեն»,- նշված է հունվարի 13-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մոսկվայում հաստատել են պաղեստինյան տարածքներում այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում բնակատեղիների կառուցման Իսրայելի քաղաքականության անօրինականությունը: