Հունվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Երեւանի Մովսես Խորենացու փողոցի տներից մեկից հայտնաբերվել եւ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ, 55-ամյա Արթուր Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017 թվականի հունիսի 7-ից ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Նա տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: