ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել է, որ երբեք չի լքի Արմեն Բորիսովիչին, միեւնույն է հնարավորություն կգտնի նրա մասին հոգ տանելու համար: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այս ողբերգակատակերգական կամ ավելի շուտ օպերետային պատմության մեջ, անգամ նրա գլխավոր հերսոները չեն հասկանում ինչն է ճիշտ, ինչն է սուտ:

Վիտալինան եւ Ջիգարխանյանը ինչպես նախկինում ապրում են Մոլոդոգվարդեյսկայա փողոցի նույն շենքի նույն շքամուտքում, միայն դերասանը վարձով ապրում է նրանից մի քանի հարկ վերեւ:

 «Դեռ մինչեւ վերջ պարզ չէ՝ իրական է արդյոք մեր ամուսնալուծությունը, քանի որ առաջացել են որոշ իրավաբանական նրբություններ «Կարավան իստորիյ»-ին տված հարցազրույցում խոստովանել է Վիտալինան: Ինձ հարցնում են՝ ինչպես ես կվարվեմ, եթե իմանամ, որ մենք դեռ ամուսիններ ենք: Երեւի դա զվարճալի կլինի..

Վիտալինան վստահ չէ, կկարողանան արդյոք նրանք այդքանից հետո ապրել նույն հարկի տակ, բայց նշել է, որ կցանկանար հանդիպել նրա հետ եւ հանգիստ քննարկել ունեցվածքի հետ կապված հարցերը: 
 
«Ես կարծում եմ, որ կարող եմ սիրել մեկ այլ մարդու, դառնալ մայր: Բայց վստահ եմ, որ ես երբեք չեմ լքի Արմեն Բորիսովիչին, միեւնույն է հնարավորություն կունենամ նրա մասին հոգ տանել համար», - ասել է Վիտալինա:
Վերջում Վիտալինան հավելել է. «Ես իսկապես հավատում եմ, որ քառասուն տարեկանում ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Իմ գնացքը գնում է նոր հետաքրքիր կյանք: Ես մենակ կգնամ: Բայց ես երբեք այլեւս չեն թռչի աստիճաններից եւ չեմ վազի նրա հետեւից, որպեսզի եւ մեկ անգամ համբուրեմ…