Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումները իրականացվելու է հունվարի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: