Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին՝ ժամը 00.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի մոտից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արփինե Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանություն՝ կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):