Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի սալջարդ, հեմարթրոզ, երկու նախաբազուկների ստորին երրորդականի շրջանի քերծված վերքեր» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Իջեւանի Անկախության փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: