Ուղղաթիռը, որի մեջ 7 մարդ է եղել, կործանվել է Հնդկաստանի արեւմտյան ափերին, հայտնել է երկրի ՌԾՈՒ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան: Բացի 2 օդաչուից, ուղղաթիռում են եղել Հնդկաստանի նավթի եւ բնական գազի հանձնաժողոի 5 աշխատակից, որոնք մեկնում էին Արաբական ծովում գտնվող նավթի աշտարակներից մեկը: Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, իսկ մի քանի ժամ անց փրկարարները Մումբայից մոտ 50 կմ հեռավոությամբ ջրում հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները:

Ներկայումս հաստատվել է  4 զոհի մասին տեղեկությունը, եւս 3-ը համարվում են անհետ կորած: Կործանման պատճառը չի պարզվել: