Տրապիզոնի Բեշիքդյուզուի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Օրհան Բըչաքչըօղլուն լրագրողների հետ հանդիպմանը լրագրողներին մեղադրել է իր գործունեությունը չքննադատելու մեջԼ

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Օրհան Բըչաքրըօղլուն հայտարարել է, թե ընտրություններից առաջ ընտրողներին բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն դրանցից ոչ մեկը չի կատարել։

«Տրապիզոնը ամեն օր թուլանում է։ Ես հետաքննող մամուլ եմ ուզում։ Ընտրություններից առաջ իմ տված խոստումներից ոչ մեկը չեմ կատարել, սակայն լրագրողները չեն գրում դրա մասին։ Սակայն երբ ես կատակով մի բան ասեմ, անմիջապես գրում են։ Իմ մասին ասածներ վերաբերվում են նաեւ մյուս քաղաքապետերին ու պատգամավորներին»,–ասել է Բեշիքդյուզուի քաղաքապետը։