Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մայր փիղը  պաշտպանելով ձագին,  հարձակվում է երկու գետաձիու վրա:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տեսանյութը YouTube-ում Alan Fogarty ալիքն է տեղադրվել:

Տեսանյութում երկու գետաձի անսպասելի սկսել է լողալ ջրում ձագի հետ խաղացող էգ փղի մոտ: Երբ փիղը նկատել է, որ իրեն հետեւում են, նա հարձակվել է գետաձիերի վրա եւ կնճիթով եւ ժանիքներով տարբեր կողմեր քշել նրանք: Վախեցած գետաձիերը լողալով հեռացել են բարկացած մայրիկից: