Վրաստանում հարձակման ենթարկված գործարար ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, 1-2 օրից դուրս կգրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է թե տուժածի, թե իրավապահ մարմինների հետ եւ վերահսկում է իրավիճակը. «Այլ տեղեկություններ եթե լինեն, լրացուցիչ կհայտնենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանն է, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:

Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իրենց շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար ապրանք գնելու, եւ հենց այս պատճառով էլ մոտը այդքան խոշոր գումար ունեցել:

Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է:

Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն:

Տեսանյութը՝ դիտել ԱՅՍՏԵՂ