Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ բարձրագույն ղեկավարության վերջերս արած հայտարարությունը: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից այս հարցով միջազգային համապատասխան պայմանավորվածությունները պաշտոնապես հաստատվել են, եւ յուրաքանչյուր կողմը պատասխանատվություն է կրում այս համաձայնագրի կատարման համար», - Վան Իի խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Չինացի դիվանագետը շեշտել է, որ այս փաստաթուղթը կարեւոր դեր է խաղում, քանի որ կանխում է է աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի տարածումը:

 «Դեռ այս համաձայնագիրը ճշգրիտ կատարվում է, սակայն պետք է հաշվի առնել սպասվող նոր, ոչ միանշանակ գործոնները, - հեվելել է նա, - մենք հույս ունենք, որ իրանական կողմը սառնասրտություն կցուցաբերի եւ կհետեւի այս համաձայանգրի դրույթներին»:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնելու է իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, եթե դրանում փոփոխություններ չկատարվեն:

Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը