Հյուսիսային Կարոլինայի անոմալ ցրտերի պատճառով սառցակալած ալիգատորները սկսել են ջրի մակերեւույթ դուրս գալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ համացանցում Shalotte River Swamp ազգային արգելոցից տեսանյութ էր հայտնվել, որտեղ արգելոցի աշխատակիցները լճակում սառած կոկորդիլոսների էին ցույց տվել: Նոր կադրերում ջուրը հալվել էր, եւ ալիգատորները սկսել էին ուշքի գալ:

Արգելոցի ղեկավար Ջորջ Հովարդն ասել է, որ ալիգատորները կարող են հարմարվել միջավայրի պայմաններին՝ կարգավորելով մամնի ջերմաստիճանը եւ դանադեղցնելով նյութափոխանակությունը: