ԱՄՆ ֆինանսական շուկան կփլուզվեր, եթե դեմոկրատները հաղթեին 2016 թվականի համընդհանուր ընտրություններում (նախագահի, Կոնգրեսի օրենսդիրներինի, նահանգապետերի): Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե դեմոկրատները հաղթեին 2016 թվականի համընդհանուր ընտրություններում, շուկան կփլուզվեր: Սա կհանգեցներ աղետի», - կարծում է ամերիկյան առաջնորդը, ով մի քանի րոպե հետո ջնջել է այս գրառումը: 

Yesterday was a big day for the stock market. Jobs are coming back to America. Chrysler is coming back to the USA, from Mexico and many others will follow. Tax cut money to employees is pouring into our economy with many more companies announcing. American business is hot again!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 13 января 2018 г.

Շարունակելով քննադատել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, նա նշել է, որ նրա օրենսդիրները «միայն խոսում են եւ կոնկրետ գործողություններ չեն անում» DACA- ի (Deferred Action for Childhood Arrivals) վերաբերյալ: 

«Նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում DACA- ն ուղղելու համար: Բաց են թողնել հիանալի հնարավորություն: Շատ ցավալի է», - գրել է նա:
 «Ես չեմ հավատում, որ դեմոկրատները իսկապես ցանկանում են DACA-ի վերաբերյալ գործքարքին հասնել», - ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ նա չի ստորագրի միգրացիոն բարեփոխումների մասին որեւէ օրինագիծ, եթե դրանում Մեքսիկայի հետ սահմանի վրա արգելք կառուցելու համար ֆինանսավորում չլինի:

2017-ի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը DACA-ի չեղարկման մասին հայտնեց, որն ընդունվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ:
ԱՄՆ արդարատության նախարար Ջեֆ Սեշնսը այդ ժամանակ այս ծրագիրն անվանել էր միգրացիոն օրենսդրության շրջանցում: