SpaceX ամերիկյան ընկերության Dragon տիեզերանական բեռնատար նավը Միջազգային տիեզերակայանից Երկիր է վերադարձել՝ ուղեծրային համալիրից առաքելով 1.86 տոննա բեռ: Ինչպես հաղորդում է SpaceX-ը, նավը հաջողությամբ ջրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Dragon-ի հաջող ջրէջքը հաստատվել է», - Twitter-ում գրել է ընկերությունը:

Տիեզերական բեռնատարը Երկիր է առաքել մի շարք փորձարկումների նյութեր, ներառյալ անկշռության պայմաններում պատրաստված օպտիկական մանրաթելերի նմուշները:

Dragon-ը ԱՄՆ ՌՕՈՒ բազայից Միջազգային տիեզերակայան արձակվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Falcon 9 հրթիռի օգնությամբ:

Նավում այդ ժամանակ կար ավելի քան 2 տոննա բեռ, ներառյալ սննդամթերք եւ կենսաբանական հետազոտությունների եւ Արեւին դիտելու համար անհրաժեշտ նյութեր եւ գործիքներ: