Բաղդադի հյուսիսում գտնվող թաղամասերից մեկում նահանգի խորհրդի ղեկավար Ռիադ ալ Ադադի մեքենան պայթեցվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքին եւ պաշտոնյային, ով մահապարտի հարձակման հետեւանքով չի տուժել:

«Մահապարտ ահաբեկիչը, որը պայթեցրել է իրեն Ադեն հրապարակում, իմ մեքենան էր թիրախավորել: Մահացել է իմ թիկնապահներից մեկը, մյուս երեքը վիրավորվել են»,-ասել է նա:

Al Baghdadia News-ը հաղորդում է, որ մահացել է 7 մարդ՝ ուժային կառույցների աշխատակիցները, պատահական անցորդները, եւս 8-ը՝ վիրավորվել են:
Ըստ հրապարակման՝ հարձակումը կատարած ահաբեկիչը ականապատված մոտոցիկլով է տեղաշարժվել եւ գործի է դրել պայթուցիկն այն ժամանակ, երբ հավասարվել է նահանգի խորհրդի ղեկավարի մեքենային: