Պաղեստինի ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը հրաժարվել է ինքնավարության ղեկավարության հետ հանդիպմանը մասնակցել, որտեղ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ԱՄՆ որոշման պատասխան գործողություններն են քննարկվելու: Այս մասին հաղորդում է Jerusalem online-ը՝ վկայակոչելով  ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարությանը:

«Այն պայմանները, որոնցում հանդիպումը տեղի կունենա, թույլ չեն տալիս պատրաստել լիարժեք եւ պատասխանատու գնահատական եւ խոչընդոտում են մեր ձգտումները բավարարող որոշումների ընդունմանը», - հայտարարել է պաղեստինյան կազմակերպությունը:

Պաղեստինի ղեկավարության հանդիպումը ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ նախատեսված էր հունվարի 14-ին էր: Բացի ՀԱՄԱՍ-ից  հանդիպմանը հրաժարվել է մասնակցել նաեւ «Իսլամական ջիհադը»: