Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանը եւ Չեխիայի գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշը անցել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հունվարի 26-27-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեխիայի վիճակագրական վարչությանը, որը ավարտվել է 14.866 ընտրատեղամասերից ստացված տվյալների հաշվարկը:

Զեմանը հավաքել է ձայների 38,56 տոկոսը, իսկ Դրագոշը՝ 26,60 տոկոսը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլում հանրապետության 8 միլիոն 366 հազար 433 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 61,92 տոկոսը, որի բնակչությունը կազմում է 10.6 միլիոն քաղաքացի:

Միլոշ Զեմանի օգտին քվեարկել է 1 միլիոն 985 հազար 547 ընտրող:

Դրագոշի օգտին, ով փետրվարին կնշի իր 69-ամյակը, քվեարկել է 1 միլիոն 369 հազար 601 ընտրող: