Ամերիկյան Underground Racing թյունինգային ընկերությունը վաճառում է 2500 –ձիաուժանոց Lamborghini Huracan մեքենան, որի արժեքը որոշվել է չհաղորդել, հայտնում է Life.ru-ն։

Վաճառողները ծրագրում են հավաքել պոտենցիալ գնորդների հայտերը, որոնց համար գինը նշանակություն չունի։

Արտառոց սպորտքարի վրա 10 մխոցանի շարժիչ են դրել, ուժանակը բարելավել են երկու տուրբոմղիչներով։ Այն 1200 ձիաուժ ունի սովարակն վառելիքով, եւ 2500 ձիաուժ՝ մրցարշավային վառելիքով։

Այս Lamborghini Huracan-ն ամենաարագընթաց մեքենաներից է, եւ քշվել  ընդամենը 1421 կմ։