Հունվարի 15-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խմբերը Մարգարյան 2-րդ նրբանցքի 2 շենքից բուժօգնության են տեղափոխել 1994 թ. ծնված Նարինե Գ.-ին, 1972 թ. ծնված Գայանե Վ.-ին եւ 1947 թ. ծնված Գայանե Վ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են հունվարի 14-ին, ժամը 21.00-ին, իրենց տանը` գազօջախի շահագործման հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: