ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեմն կարող է «հիմար» բաներ ասել, բայց նա «միանշանակ ռասիստ չէ»: Այս մասին ասել է նրա առաջին կինը՝ Իվանա Թրամփը՝ մեկնաբանելով Թրամփի սկանդալային հայտարարությունը աֆրիկյան երկրների մասին, հաղորդում է CNN-ը:

Նա նշել է, որ չի հավատում, որ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա ռասիստ է: «Երբեմն նա հիմար բաներ է ասում», - ասել է Իվանա Թրամը:

Նրա խոսքով՝ Թրամփը «ոչ խելամիտ քայլեր չի անի»: «Նա միանշանակ կայուն հանճար է»:

«Նա շատ կայուն է, շատ կենտրոնացած, շատ կազմակերպված»,-ասել է նա, երբ նրան հարցրել են Թրամփի մասին «Կրակ եւ զայրույթ» գրքից:

Իվանան ողջունել է, որ Թրամփը հաճախ է Twitter-ում գրառումներ կատարում՝ նշելով նաեւ, որ լրատվամիջոցները «խեղաթյուրում են, այն ինչ ասվում է»: