Պակիստանցի ավելի քան 1800 մուսուլման հոգեւորականներ իսլամական հրահանգ կամ ֆետվա են հրապարակել, որն արգելում է մահապարտների պայթեցումները, հայտնում է Reuters-ը: Համապատասխան գիրքը կներկայացվի կառավարության կողմից:

Կղերականները ահաբեկչությունը զսպելու համար, որը 2000-ական թվականների սկզբից տասնյակ հազարավոր զոհերի է հանգեցրել, հայտարարել են, որ մահապարտների պայթեցումներն արգելվում են եւ «հարամ» են համարվում: «Այս ֆետվան ապահովում է չափավոր իսլամական հանրության կայունության ամուր հիմքը»,- կարծում է Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը:

Պակիստանցի գիտնականները հայտարարել են, որ «ոչ մի մարդ կամ խումբ իրավունք չունի ջիհադ հայտարարելու եւ իրականացնելու», իսկ մահապարտների պայթեցումները խախտում են իսլամի ուսմունքի հիմքերը եւ արգելված են:

Գիրքը կազմել է Միջազգային պետական իսլամական համալսարանը: Գրքի շնորհանդեսի արարողությանը կմասնակցի երկրի նախագահը: