ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հունվարի 16-ին տեղի ունեցած վթարի հանգամանքները:

2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Վթարի զոհ դարձած երիտասարդը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է` Ռոբերտ Գալստյանը: