«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ հնարավոր է աջակցեն Հանրապետականի ներկայացրած նախագահի թեկնածուին: Այսօր՝ հունվարի 16-ին  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է՝ թեկնածուից է կախված:

«Նայած՝ թեկնածուն ով ա, եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել հանրապետականին՝ ընտրելու առանց մեզ եւ առանց «Ելք»-ի, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նաեւ ընդգծել է, թե իրենց կուսակցությունը չի քննարկել Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հարցը։

Խոսելով կառավարության աշխատանքի մասին՝ նա շեշտել է, թե վարչապետի հետ անձնական խնդիրներ չունեն, ուղղակի հետեւություններեն անում՝ ելնելով իրականությունից։

Հարցին, արդյոք դրական է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատանքը՝ Ծառուկյանը հորդորել է հարցը տալ քաղաքացիներին։ «Դուք ձեր վրա զգացեք, անցյալ տարի եք լավ ապրե՞լ, թե՞ այս տարի», - ասել է նա։