Այսօր հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե նույն գնով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Պատասխանելով պատասխան հարցին, թե ինչու է հարեւան երկրում բենզինը ավելի էժան, քան մեր երկրում՝ նա նշել է. «Նախ այսօր երկու երկրներում բենզինը վաճառվում է գրեթե նույն գնով եւ, բացի այդ, ՀՀ եւ Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման եւ ներկրման աշխարհագրությունը»։

Ըստ Շաբոյանի, Հայաստանը բենզինը ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: «Բացի այդ, մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով՝ երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։