Համացանցում հայտնվել է իտալացի դիջեյ Բեննի Բենասսիի Satisfaction երգի տեսահոլովակի՝ Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի ուսանողների կողմից նկարահանված կրկնօրինակման տեսանյութը, գրում է «Լենտա»-ն:

«Ինչպես են օդաչուները զվարճացնում թռիչքների արանքում» անվամբ տեսանյութում կիսամերկ ուսանողները BDSM ոճի հագուստներով պարում են Satisfaction երգի տակ: Տեսանյութի վերջում բոլոր մասնակիցները հավաքվում են մի սենյակում եւ սկսում են գրկախառնվել:

Տեսահոլովակը ոչ միանշանակ արձագանք է ստացել համացանցում. ոմանք գովաբանել են տղաներին ստեղծագործական մտքի համար, մյուսները՝ մեղադրել նույնասեռականության համար: Ինչպես հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի կրթական-կազմակերպչական բաժնի ղեկավար Պյոտր Տիմոֆեեւը, հաստատությունում արդեն զբաղվում են տեսահալովակի մասնակիցներով: