Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանն անդրադարձավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին եւ կազմակերպական հարցերին:

Քննարկվեց երկու երկրների միջեւ մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման եւ այլ հարցեր: