2017 թվականին գրանցված սպանության դեպքերը նվազել են 17-ով կամ 25  տոկոսով /66-49/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է սպանությունների կայուն նվազում՝ 2007թ.-ին՝ 69, 2017թ.-ին՝ 49: Սպանության փորձի դեպքերը նվազել են 13-ով կամ 36 տոկոսով /36-23/: Ընդ որում այս հանցատեսակով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 6-ով կամ 3  տոկոսով /200-194/:

Ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 13  տոկոսով: Ընդ որում այս հանցատեսակով եւս վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ պահպանելով այդ ժամանակահատվածի կայուն նվազման միտումը:

Բնակարանային գողությունները նվազել են 361-ով կամ 28,9  տոկոսով /1250-889/:

Հանրապետությունում 13-ով կամ 20  տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. եթե 2016 թվականին արձանագրվել է այդպիսի 65, ապա 2017 թվականին՝ ընդամենը 52 դեպք: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատելիորեն նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 2007թ.-ին՝ 106, 2017թ.-ին՝ 52: 

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: Այն դեպքում, երբ 2016 թվականի համեմատությամբ 2017թ. հանցագործությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը եղել է 78,5 տոկոս, 2017թ. կազմել է 83,3 տոկոս` 7,7 տոկոսով ավելի:  2017 թվականին գրանցված հանցագործություններից չի բացահայտվել 3390-ը կամ 16.7 տոկոս: Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 21,5: Չբացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշը նվազել է 4,8  տոկոսով: