«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի ջախջախումը նշանակում է, որ պաղեստինյան հարցի լուծումը կրկին դարձել է իսլամական աշխարհի համար առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահը երեքշաբթի ելույթ է ունեցել Իրանում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Խորհրդարանական միության 13-րդ նստաշրջանի ժամանակ:

«ԻՊ ծայրահեղական հոսանքի ոչնչացման հիմնական դրական կողմերից մեկը պաղեստինյան հարցի վերադարձն է իր տեղը` որպես Իսլամական աշխարհի քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթություն», - ասել է Ռուհանին:

Նրա խոսքով՝ իրավիճակի ապակայունացման եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության հիմնական պատճառը օկուպացիան է եւ ԱՄՆ աջակցությունը սիոնիստական ռեժիմին, ինչպես նաեւ Պաղեստինի ժողովրդին Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու իրավունքից զրկելը»: